ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը թողնում է իր պաշտոնը: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:
«Որոշել եմ թողնել ԱՏՁՄ գործադիր տնօրենի պաշտոնը՝ բացառապես առաջնահերթ ծրագրերի և նախաձեռնությունների վրա կենտրոնանալու նպատակով։
Ուզում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլորիդ՝ տարիների ընթացքում մեր ունեցած գործընկերության և համագործակցության համար:
Վստահ եղեք, որ ներկա կարգավիճակում եւս ես շարունակելու եմ աջակցել և առաջ մղել Միության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։ Նրանք մնում են ինձ համար առաջնահերթություն, և ես ջանասիրաբար կաշխատեմ ապահովելու նրանց շարունակական հաջողությունը»,- գրել է նա: