ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է, թե ինչ իրազեկման աշխատանքներ են տարվում համայնքներում արևային պանելների տեղադրման պետական սուբսիդիայի ծրագրերի վերաբերյալ, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ խոսքը վերաբերում է նաև բոլոր այն ծրագրերին, որոնք ստանում են պետական սուբսիդիա:
«Մենք հիմնականում փորձում ենք նախարարությունների կայքերով, ֆեյսբուքյան էջերով կամ լրատվական տարբեր ընկերություններին հարցազրույցներ տալու միջոցով տեղյակ պահել այդ ծրագրերի մասին»,- պատասխանել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: