Ուկրաինայի ԶՈւ հակահարձակումը փաստացի սկսվել է. ակտիվ փուլը կարող է մեկնարկել առաջիկա օրերին: Այս մասին հայտարարել է «Վագներ» ռազմականացված մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը:
«Ես կարծում եմ, որ ուկրաինական բանակի հարձակումն արդեն, փաստացի, սկսվել է»,- ասել է նա` անդրադառնալով ռազմաճակատում տիրող իրավիճակին::
Պրիգոժինը մատնանշել է ուկրաինական ավիացիայի շատ բարձր ակտիվությունը, ինչպես նաև ճակատի «շրջագծով և ներսում ամենաբարձր ակտիվությունը»։
«Ե՞րբ այդ ամենը կտեղափոխվի ակտիվ փուլ. կարծում եմ` առաջիկա օրերին»,- ասել է նա: