ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է Վրաստանի տարածքում մնացած գյուղմթերքներով, հեղուկ գազով բեռնված հազարավոր բեռնատարների ճակատագրով` ասելով, որ խնդիրը կապված է Վերին Լարսի անցակետի թողունակության հետ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, նշելով, որ ժամանակ առ ժամանակ որոշակի դժվարություններ են առաջանում Լարսի անցակետում, տեղեկացրել է, որ եթե մեկ տարի առաջ Լարսի անցակետում յուրաքանչյուր ուղղությամբ երեք ճանապարհ կար, ներկայում գործում է 11 ճանապարհ: Նա հավելել է, որ այսօր վիճակը շտկված է, և օրական մոտավորապես 250-300 հայկական բեռնատար է անցնում: Նախարարը հույս է հայտնել, որ մինչև շաբաթվա վերջ հերթը կվերանա: