Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է երկրի հարավ-արևելքում՝ Գաբարի լեռներում՝ Ջիզրե քաղաքի մոտակայքում, նավթի նոր հանքավայր հայտնաբերելու մասին՝ օրական մոտ 100 հազար բարել հզորությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Էրդողանի խոսքով՝ նավթը գտնվում է 2,6 կիլոմետր խորությամբ, պահուստները գնահատվում են տասնյակ միլիարդավոր դոլարներ։
Թուրքիայի նախագահը հավելել է, որ այդ հանքավայրերը հնարավորություն կտան ավելի շատ հումք արդյունահանել, և Թուրքիան կդառնա «էներգիա արտահանող երկիր»։
Ավելի վաղ Անկարան կտրուկ կրճատել էր ռուսական նավթի և գազի գնումները։ Ռուսաստանից նավթի ներմուծումը 2022 թվականի դեկտեմբերին կրճատվել է 1,9 անգամ՝ մինչև 963 հազար տոննա։