Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման նպատակն էր քննարկել արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում արտադրվող ապրանքների գների բարձրացման և հայկական արտադրանքի մրցունակության խնդիրները։
Նախարարի տեղակալը ներկաներին տեղեկացրել է, որ հարցի համակողմանի ուսումնասիրումից հետո կքննարկվեն նաև Կառավարության կողմից ոլորտին աջակցելու հնարավոր գործիքները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկա մթերումների ընթացքում կանխատեսվող հնարավոր խնդիրների լուծումներին, ապրանքների ինքնարժեքի և լոգիստիկ հարցերին։