Մայիսի 3-ին՝ ժամը 09։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինարարների փողոցում՝ շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։