ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ ապրիլի 26-ից մայիսի 3-ը Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումները, համաձայն պլան գրաֆիկի, ԵՓՎ համար 4 հրշեջ փրկարար ջոկատի տարածքում գտնվող գազածխախցիկում ՀՓՋ-ների գազածխապաշտպան օղակների անձնակազմի և վարորդների հետ անցկացրել են գործնական պարապմունքներ։
Պարապմունքների ընթացքում ստուգվել են նաև վարորդների գործնական հմտությունները՝ հրշեջ-հիդրանտից ջրառք կատարելու միջոցով:
Գործնական պարապմունքների նպատակն էր ստուգել ծառայողների մարտական պատրաստականության մակարդակը և ամրապնդել գործնական հմտությունները։