Գյումրիի քաղաքապետարանում մայիսի 2-ին ընդունեցին Եվրոպայի առաջնություններից վերադարձած գյումրեցի մարզիկներին ու նրանց մարզիչներին: Քաղաքապետը նրանց հանձնեց պատվոգրեր ու հուշանվերներ:
Արթուր Ալեքսանյան (Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն) - Գիտեմ, որ շատ կարևոր է մեզ համար հաղթանակը, մանավանդ` ապրիլ ամսին, ապրիլը գիտենք` ինչ ամիս է մեզ համար, շատ կարևոր է, որ հնչում է մեր հիմնը, և բարձրանում է մեր եռագույնը։ Պատրաստվելու եմ հիմա Աշխարհի առաջնության:
Սամվել Գասպարյան (Ծանրամարտիկ, Եվրոպայի չեմպիոն) - Ես ասել եմ, որ ինձ համար կարևորը օլիմպիական խաղեն են, գնում եմ դրան:
Գյումրիի քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանն ասաց, որ իրենց սպասելիքներն արդարացել են:
Մեխակ Ղազարյան (Գյումրիի քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ) - Հինգ շտանգիստ ենք ունեցել, բոլորը վերադարձել են մեդալով, Արթուր Ալեքսանյանինը մեդալ էր, Սամբոյի մրցումներից, Իսրայելից եւս տղաները եկել են մեդալով․ դատարկաձեռն վերադարձած մարզիկ չունենք:
Քաղաքը լուրջ դեր ունի սպորտի ասպարեզում, այդ պատճառով մտադիր են հիմնել սպորտի թանգարան, որտեղ ներկայացված կլինեն գյումրեցի բոլոր մարզիկների հաջողությունների պատմությունները։ Կարծում են՝ այն նաև զբոսաշրջիկներին կհետաքրքրի, իսկ երեխաների համար ուսանելի կլինի:
Մեխակ Ղազարյան - Տարածքի խնդիրն է, մենք դիմել ենք կայարանամերձ հրապարակում նախկին ոստիկանության շենքի համար, նաև պատմական շենք է, շատ գեղեցիկ, սպասում ենք պատասխանին։ Սպորտի թանգարան կա միայն Լոզանում, մեր քաղաքի պես արդյունք ոչ մի տեղ չի ցուցադրվել:
Թե որքան գումար և ժամանակ անհրաժեշտ կլինի սպորտի թանգարան ունենալու համար, դեռ հաշվարկներ չկան: