Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման արդյունքներով՝ Առաջին ալիքը շարունակում է մնալ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու ամենավստահելի լրատվամիջոցը:
Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Հանրային հեռուստաընկերության լրատվության հանդեպ վստահությունն աճել է: 2021 թվականին հարցվածների 22 տոկոսն է վստահություն հայտնել Հանրայինի լրատվությանը, 2022 թվականին՝ 21 տոկոսը, իսկ այս տարի հարցվածների 34 տոկոս արդյունքով է Առաջին ալիքը շարունակում զբաղեցնել առաջին հորիզոնականը:
Հանրային կարծիքի ուսումնասիրության մանրամասներին ծանոթացեք
այստեղ: