Ազգային ժողովում այսօր առաջին և երկրորդ ընթերցմամբ ընդունվեցին 10-ից ավելի օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, որոնք քննարկվել էին նախօրեին: Դրանց թվում էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու մասին նախագիծը:
Այն ընդունվեց 59 կողմ, 29 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
Երեկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի աշխատանքները երկարաձգելու նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ հանձնաժողովին են դիմել պատերազմի բազմաթիվ մասնակիցներ և զոհվածների հարազատներ, որոնք անհատական կարգով շարունակում են ներկայացնել բազմաթիվ տեղեկություններ և տեսաձայնային նյութեր, որոնք քննության կարիք ունեն:
Անդրանիկ Քոչարյանը նաև վստահեցրել էր, որ սա վերջին երկարաձգումն է լինելու։