Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այցելել Սիրիա, այդ մասին չորեքշաբթի առավոտյան հայտնել է սիրիական SANA գործակալությունը։
Նախագահ Ռայիսիին ուղեկցում է մեծ պատվիրակություն, որոնց թվում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Մոհամմադ Ռեզա Աշտիյանին, ինչպես նաև նավթի նախարար Ջավադ Ուջին:
Սա Իսլամական Հանրապետության նախագահի առաջին այցն է Սիրիա վերջին 13 տարվա ընթացքում։
Իրանի կառավարության խոսնակն ասել է, որ բանակցությունները կկենտրոնանան առևտրատնտեսական համագործակցության վրա։ Դեռևս ապրիլի 28-ին սիրիական El Watan թերթը, հղում անելով կառավարական աղբյուրին, հայտնել է, որ Ռայիսին և Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը մայիսի 3-4-ը Դամասկոսում բանակցություններ կանցկացնեն՝ ամրապնդելու երկկողմ ռազմավարական համագործակցությունը, մասնավորապես, տնտեսական ոլորտում։ Հրատարակության տվյալներով՝ Իրանի պատվիրակության այցի ընթացքում կստորագրվի փաստաթղթերի մեծ փաթեթ։