Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 24-30-ը:
Սևանա լճի մակարդակը ապրիլի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել 1900.39 մ (30.04.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով ապրիլի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.251 մլն մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ՝ 30.484 մլն մ³: