Ռուսաստանի դեմ Վրաստանի կողմից պատժամիջոցների կիրառումը հավասարազոր կլինի հարակիրիի՝ ինքնասպանության, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
«Մենք հայտարարել ենք, որ չենք միանում պատժամիջոցներին: Այս որոշումը կայացրել ենք, քանի որ չենք ուզում վնասել մեր երկրին, մեր ժողովրդին: Ինչպես կարելի է միանալ պատժամիջոցներին՝ վստահ չլինելով, որ դրանով կվնասես Ռուսաստանին։ Ընդհակառակը, մենք ինքներս մեզ կվնասենք, և դա կլինի հարակիրի»,- ասել է քաղաքապետը:
Նրա խոսքով՝ 2008 թվականի հակամարտության փորձը ցույց տվեց, թե ինչ վնաս է այն հասցնում երկրին։ Կալաձեն նշել է, որ իշխող կուսակցության գլխավոր խնդիրը խաղաղության, կայունության և տնտեսական աճի ապահովումն է: