Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ)` Հարցումների հետազոտության կենտրոնի նոր համապետական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ հասարակության գլխավոր մտահոգությունը ազգային անվտանգությունն է: Առկա է Ռուսաստանի վերաբերյալ տեսակետների երկատում, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման միտում։
Հարցին՝ «Որո՞նք են հիմնական խնդիրները, որ առկա են այսօր Հայաստանում», 44% կազմող պարզ մեծամասնությունը պատասխանել է՝ «ազգային անվտանգությունը»: