Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԺ պատվիրակությունն այսօր հանդիպել է նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ: Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի Ֆեյսբուքի էջում:
«Հանրապետության նախագահը չափազանց բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի միջև եղբայրական հարաբերությունները:
Փոխադարձաբար ընդգծել ենք միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը և քննարկել ենք դրանք խորացնելու նոր հեռանկարները:
Կիպրոսի Հանրապետության նախագահին ենք ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը:
Քննարկել ենք Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները»,- նշված է գրառման մեջ: