Կրեմլն անդրադարձել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման խնդրին և մեկ անգամ ևս պնդել, որ այդ հարցում այլընտրանք չունեն Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրերը:
«Երկու երկրի հետ կապված առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր զարգացումը, իհարկե, հնարավոր է առաջին հերթին այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ միասին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը և հավելել, որ լինում են տարբեր փորձեր, որոնք խարխլում են կարգավորման հիմքը: «Դրանք հեռանկարում կարող են արդյունք չտալ»,- եզրափակել է նա: