Լեհաստանը ցանկանում է փոխհատուցում ստանալ Գերմանիայից, իսկ հաջողության դեպքում մտադիր է նմանատիպ քննարկում սկսել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտնել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Պրժիդաչը` փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ապրիլի վերջին Վարշավան ԵՄ խորհրդին էր ներկայացրել բանաձև, որով Գերմանիայից փոխհատուցում է պահանջում Երկրորդ համաշխարհային պատերազմում պատճառած վնասների համար: Վարշավան ակնկալում է ստանալ 1,3 տրիլիոն դոլար:
Միաժամանակ Գերմանիայի ԱԳՆ-ն դիվանագիտական նոտա է հղել Լեհաստանին՝ փոխհատուցում վճարելուց հրաժարվելու մասին։ Գերմանիայի կառավարությունը հարցը համարել է փակված և հրաժարվել որևէ քննարկում անցկացնել այդ հարցի շուրջ՝ պատճառաբանելով, որ Բեռլինը բավական մեծ փոխհատուցում է վճարել, և հիմք չկա կասկածի տակ դնելու 1953 թ. փոխհատուցումից հրաժարվելու Վարշավայի որոշումը։
Հարցին, թե ինչու է Վարշավան դեռևս փոխհատուցում չի պահանջում Ռուսաստանից, Պրժիդաչը FT-ին ասել է. «Մենք Բեռլինին և Մոսկվային վերաբերվում ենք նրանց՝ տարբեր քաղաքակրթություն լինելու հիմունքով: Բեռլինի հետ մենք հավատում ենք, որ կարող ենք երկխոսություն սկսել, բայց Պուտինի հետ դա այլ քաղաքակրթություն է։ Երբ Գերմանիայի հետ հաջողություն լինի, հաջորդ քայլը կարող է լինել մյուս բռնաճնշողի հետ նման քննարկում սկսելը»։