Վաշինգտոնը մտադիր չէ տվյալներ հրապարակել Ուկրաինայի զինված ուժերի կորուստների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա հավելել է, որ ցանկության դեպքում այդ տվյալները կարող է հրապարակել Կիևը, բայց ոչ՝ Վաշինգտոնը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն հայտարարել էր, որ հատուկ գործողության հենց սկզբից Կիևը որոշել է չքննարկել ուկրաինական ուժերի կորուստը։ Այդ տեղեկությունը կհրապարակվի ռազմական գործողությունների ավարտից հետո։
Միաժամանակ, Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվը, որը հասնում է 23 հազարի: