Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Իսրայելի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցեր, կարևորվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները։
Հերցոգը վերահաստատել է Իսրայելի ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանությանը։