FutureLover-ը` եվրատեսիլյան մեծ բեմում. այսօր տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակ Բրյունետի առաջին փորձը: Այս մասին հայտնում է Եվրատեսիլի հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջը` կից լուսանկարներ հրապարակելով:
«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետը և հայկական պատվիրակությունը երեկ մեկնել են Միացյալ Թագավորություն, որտեղ շուտով կմեկնարկեն փորձերը եվրատեսիլյան մեծ բեմում:
Երկրպագուները Բրյունետին հաջողություն, անմոռանալի ելույթ և հաղթանակ են մաղթել:
Ավելի վաղ
հրապարակվել է Հայաստանի պատվիրակ Բրյունետի տեսահոլովակը: Մրցութային երգը կոչվում է Future Lover: Հեղինակը հենց երգչուհին է: Տեսահոլովակի ռեժիսորն է Արամայիս Հայրապետյանը:
«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում:
Կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում: