Թուրքական հետախուզությունը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ առաջնորդ Աբու Հուսեյն ալ Քուրաշիին։ Այս մասին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է TRT Turk հեռուստաալիքի եթերում։
Նրա խոսքով՝ ԻՊ-ի առաջնորդը սպանվել է Սիրիայում հատուկ գործողության ժամանակ։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան կշարունակի հակազդել ահաբեկչական կազմակերպություններին՝ «առանց նրանց միջև տարբերություն դնելու»։
«Իսլամական պետության» նախկին առաջնորդին վերացրել էին մի քանի ամիս առաջ։ 2022 թվականի նոյեմբերի 30-ին Պենտագոնը և հենց ահաբեկչական կազմակերպությունը հայտարարեցին Աբու Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրաշիի մահվան մասին։ ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ նրան ոչնչացրել են Սիրիայի հարավում Թուրքիայի կողմից վերահսկվող Սիրիական ազատ բանակի զինյալների գործողության ժամանակ։
Ջիհադական կազմակերպության բոլոր հաջորդ առաջնորդները կրում են Ալ-Քուրաշի անունը: Այն նշանակում է «Մուհամեդ մարգարեի ցեղ», որն էլ պետք է, ըստ նրանց, ձևավորի ինքնահռչակ «խալիֆությունը»։