Արցախում` Ասկերանի շրջանում, ՌԴ խաղաղապահ զորակազմը գրանցել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: ՌԴ ՊՆ ամենօրյա ամփոփագրից տեղեկանում ենք, որ տուժածներ չկան:
«ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ, հետաքննություն է իրականացնում փաստի առնչությամբ»,- նշված է ամփոփագրի մեջ: