Ստամբուլում Աշխատավորների համերաշխության միջազգային օրը Թաքսիմ հրապարակի մոտ ցուցարարները բախումներ են ունեցել ոստիկանների հետ։
Ավելի վաղ իշխանություններն այստեղ արգելել էին մայիսմեկյան ցույցի անցկացումը։
Իրավապահները բերման են ենթարկել մի քանի հոգու, սակայն թույլ են տվել ցուցարարների փոքր խմբին ծաղկեպսակներ դնել հուշահամալիրում։
Ստամբուլի Թաքսիմ հրապարակը դարձել է բողոքի շարժման խորհրդանշան։ 1977 թվականին մայիսմեկյան ցույցը ցրելիս այստեղ ավելի քան 30 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։