Ժամանակավոր գրավյալ տարածքներում գտնվող ուկրաինացիները պետք է ռուսական անձնագիր ստանան, որպեսզի փրկեն իրենց կյանքը կամ ինչ-որ կերպ հեռանան այնտեղից։ Այս մասին ազգային հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը, հայտնում է УНИАН-ը։
«Խորհուրդ կտայի ռուսական անձնագիր ստանալ, գոյատևել, սպասել, մինչև ազատագրենք այդ տարածքները: Իշխանություններն օրենք են նախապատրաստում, ըստ որի ուկրաինացիները հետագայում կկարողանան հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և վերադառնալ բնականոն կյանքին»,- ասել է Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպանը: