Կիրակի հազարավոր մարդիկ Թբիլիսիում ցույց են կազմակերպել հանուն խաղաղության և կայունության՝ ընդդեմ Վրաստանում հեղափոխական սցենարների զարգացման և Արևմուտքի ճնշման, գրում է Interfax-ը:
Կազմակերպիչների խոսքով՝ ակցիայի նպատակն է ցույց տալ վրաց հանրության վրդովմունքը՝ կապված երկրում հեղափոխական սցենարների զարգացման ռիսկերի և Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձերի հետ։
Ցուցարարները քննադատել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն, որը վերջին շրջանում նույն գաղափարներն է հնչեցնում, ինչ ընդդիմությունը։
Նրանք Եվրամիության և այլ երկրների քաղաքական գործիչներից պահանջել են հարգել Վրաստանի պետական ինքնիշխանությունը, չմիջամտել երկրի ներքին հասարակական և քաղաքական գործերին և հարաբերությունները կառուցել հարգանքի ու գործընկերության հիման վրա։
Ցուցարարները ներկայացրել են նաև սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող պահանջներ։ Ակցիան անցել է առանց միջադեպերի։