Կիևում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Բրոդսկին խորհուրդ է տվել ուկրաինական իշխանություններին զարգացնել հարաբերությունները տարբեր երկրներում ուկրաինական սփյուռքի հետ՝ արտասահմանում երկրի շահերի լոբբինգի համար։
«Ուկրաինան, ինչպես Իսրայելը, ունի մեծ, ազդեցիկ սփյուռք տարբեր երկրներում: Իսրայելն օգտագործել է այդ հանգամանքը և շարունակում է այն օգտագործել իր օգտին: Սփյուռքը, հատկապես կրիտիկական պահին, շատ է օգնում Իսրայելին: Նրանք օգնում են ցույցերի կազմակերպման հարցում, լոբբինգ իրականացնում Իսրայելի շահերի համար: «Մենք տեսնում ենք, թե որքան հրեական լոբբիստական կազմակերպություններ կան ԱՄՆ-ում: Դա շատ կարևոր ռեսուրս է: Դա մի բան է, որը կարող է զարգացնել նաև Ուկրաինան»,- Բրոդսկու խոսքն է մեջբերում УНН-ը:
Դեսպանը նաև նշել է, որ ռազմական գործողությունների պայմաններում Ուկրաինան, չնայած անվտանգությանը սպառնացող վտանգին, պետք է պահպանի ժողովրդավարությունը և հիմնական ազատությունները, ինչպես նաև ապավինի սեփական ուժերին ռազմական ոլորտում: «Վտանգի ու սպառնալիքի պահին հույսը պետք է դնել ոչ թե դաշնակիցների օգնության, այլ սեփական ուժերի վրա»,- ամփոփել է Բրոդսկին։