Հելսինկիում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ֆինլանդիայի հետ երկկողմ հարաբերությունները գործնականում խարխլվել են այդ երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ֆոնին։ Այս մասին հայտնում է Известия-ն։
Դեսպանատունը նշել է նաև, որ դեռևս 2022 թվականին նվազագույնի են հասցվել Ֆինլանդիայի հետ առևտրատնտեսական հարաբերությունները, քանի որ այդ երկրի իշխանությունները հնարավորինս դժվարացրել են Ռուսաստանի հետ գործարքները, այդ թվում՝ միանալով Եվրամիության պատժամիջոցներին։
Ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդունել է դաշինքի մյուս անդամների կողմից վավերացված Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունները և ներկա է եղել դաշինքին այդ երկրի պաշտոնական մուտքի արարողությանը։