Օրերս տարածվեց տեսանյութ, թե ինչպես են իրավապահները հատուկ գործողություն իրականացնում երևանյան ակումբներից մեկում՝ թմրանյութ իրացնելու կասկածանքով: Օպերացիայի ձևն ու ոստիկանների վարքն արժանացավ հասարակության մի հատվածի և իրավապաշտպանների քնանդատությանը՝ հանցագործության դեմ պայքարը չի ենթադրում մարդկանց նվաստացում: Ներքին գործերի նախարարի տեղակալը հավաստիացրեց, որ անհրաժեշտության դեպքում ծառայողական քննություն կիրականացվի ոստիկանների գործողությունների իրավաչափությունը ստուգելու համար: Այլ նորություն այս առումով դեռ չկա:
Հասարակության մի մասը, սակայն, հավանություն էր տալիս ընտրված մեթոդին, կարծելով, որ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարը պետք է կոշտ իրականացնել, քանի որ տարեցտարի հոգեմետ դեղերի ապօրինի սպառումը երկրում աճում է:
Առանց բռնությունն արդարդացնելու, ոստիկանների գործողությունները գնահատելու և կոնկրետ այդ ակումբում ներկաների անմեղության կանխավարկածը խախտելու, այն որ թմրամիջոցների տարածումը Հայաստանում ավելացել է, փաստում է վիճակագրությունը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան