Երևանի քաղաքապետարանը 4-րդ կարգի վթարային շենքերից ազատվելու ծրագիր է մշակել: Ապրելու համար վտանգավոր շինությունները քանդվում են, տեղում մասնավորը բազմահարկ է կառուցում ու վերադարձնում վթարայինում ապրած ընտանիքներին նոր բնակարաններ:
Առաջինը Արզումանյան փողոցի երկու հասցեներն են: Ծրագիրը թվում է խիստ շահավետ է բնակիչների համար, երեք տարի քաղաքապետարանի տրամադրած գումարով տուն վարձել, հետո վերադառնալ սեփական բակ, բայց արդեն նորակառույցում ապրելու համար: Բնակիչները, սակայն, արդարացված մտավախություններ ու որոշ դեպքերում նաև չարդարացված պահանջներ ունեն: