Իբր բնապահպանական խնդիրների համար պայքարող Ադրբեջանի քաղաքացիները այս շաբաթ հանկարծ որոշեցին այլևս չպայքարել: Հագարիի կամրջի վրա անցակետի տեղադրումից հետո չակերտավոր բնապահպանների հեռանալը հերթաական անվիճելի ապացույցն է, որ այդ մարդիկ գործուղված էին բարձրագույն իշխանության կողմից, ու Բաքվի նպատակը Արցախն առանց հայերի տեսնելն է:
Լաչինի միջանցքում անցակետ հիմնելով Ալիևը պարզապես հեղինակազրկում է նաև իր ստորագրությամբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որով ստանձնել է Լաչինով անխափան երթևեկության ապահովումը: Ադրբեջանի այս քայլի պատճառով ստացվում է նաև Ռուսաստանն է խախտում պայմանավորվածությունը. 6-րդ կետի համաձայն Լաչինի հսկողությունը վերապահված է ռուսաստանցի խաղաղապահներին:
Ինչպիսին է աղաղակող ապօրինություններին աշխարհի արձագանքը. մտահոգություններ, կոչեր, բայց ոչ գործնականում Բաքվին պատժելու քայլեր: Փորձագետները կարծում են աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոշոր խաղացողները կտրուկ շարժումներ չեն անի: Ուկրաինայում վիճակն ու դրա հետևանքները կապել են դրա մեջ ուղղակի և անուղղակի ներգրավվածների ձեռքերն ու արձակել Ադրբեջանինը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան