Թուրքիայի կողմից օդային տարածքը փակվելու պատճառով Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան ինքնաթիռը ժամանել է Երևան։ Գիշերը՝ ժամը 3:14-ին, այն վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու համար։