Ադրբեջանական կողմը 14 ժամ շարունակ Շուշիի մոտ կանգնեցրել է հումանիտար բեռներ փոխադրող խաղաղապահների մեքենաները:
Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս 16 բուժառու:
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն. նախատեսված է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:
Սերը հայրենիքի նկատմամբ օրինապահությունն է, քաղաքացիությունն ինքնություն է. վարչապետի ուղերձը Քաղաքացու օրվա առթիվ:
Սևաստոպոլի նավթային պահեստում հրդեհ է բռնկվել երկու անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով:
Ուկրաինայի Զինված ուժերը հակահարձակում են նախապատրաստում Ղրիմի վրա. Զելենսկի:
ԵՄ երկրները փոխզիջման են հասել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման հարցում:
«Ռոսատոմը» նախատեսում է ատոմակայաններ կառուցել Ուրալում, Սիբիրում և Հեռավոր Արևելքում:
Էրդողանի գլխավոր մրցակիցը ցանկանում է անհապաղ վերսկսել ԵՄ անդամակցության բանակցությունները. FT: