Փարիզի Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում տղամարդու մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, և բժիշկները նրա կյանքը փրկելու համար ստիպված են եղել տեղում վիրահատություն կատարել՝ հայտնում է BFMTV հեռուստաալիքը:
«Շտապօգնությունը, որն արագ ժամանել է դեպքի վայր, հաշվի առնելով իրավիճակը, որոշել է տեղում վիրահատել տղամարդուն: Նա ենթարկվել է հատուկ բուժման, որի ժամանակ օգտագործում են արհեստական սիրտ և թոքեր՝ հիվանդին ժամանակավոր կյանքի աջակցություն ցույց տալու համար»,- հայտնել Է հեռուստաալիքը։
Նշվում է, որ երկու ժամ անց կենդանության նշաններ տեսնելուց հետո տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: