Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի համակարգմամբ ապրիլի 28-ին տեղի է ունեցել «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2022 զեկույցում բացակայող և ժամանակավրեպ վիճակագրական տվյալների վերանայմանն ուղղված միջգերատեսչական հանդիպում-քննակում։ Միջոցառման ընթացքում քննարկվել են«Գլոբալ ինովացիոն ինդեքսում» Հայաստանի դիրքի բարելավմանը, առկա խնդիրներին ու նախանշվող քայլերին առնչվող հարցեր։
Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ ներկայացվել է «Գլոբալ ինովացիոն ինդեքս»-ի Հայաստանի դիրքի բարելավման հետագա աշխատանքների պլանավորումը, միջազգային հաշվետու կազմակերպությունների հետ քննարկումների կազմակերպումը, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և հաշվետվության ներկայացում։