Ապրիլի 29-ին՝ ժամը 10:00-ից, մեկնարկել է համապետական շաբաթօրյակը, որին միացել էին նաև ՆԳՆ ՓԾ բոլոր ստորաբաժանումները՝ հայտնում են ծառայությունից:
Փրկարարական ծառայողները մաքրման, բարեկարգման և լվացման աշխատանքներ իրականացրել են ՓԾ վարչական շենքերում և հարակից տարածքում. մաքրվել են շենքերի բակերը, ճանապարհները և շարահրապարակները։
ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ․Ցուցուլյանը և տնօրենի տեղակալները շրջայց են կատարել տարածքում։
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ստորաբաժանումների թվով 110 փրկարարական ծառայողներ ներգրավված էին Երևան քաղաքի վարչական շրջանների կողմից նախատեսված, ինչպես նաև դժվարամատչելի տարածքների մաքրման աշխատանքներին։ Հրշեջ-փրկարարական տեխնիկայի միջոցով իրականացվել է նաև մի շարք հուշարձանների լվացման աշխատանքներ։
Ակտիվ աշխատանքներ են իրականացվել նաև ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային ստորաբաժանումների կողմից՝ հանրային տարածքներում, այգիներում, պուրակներում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացված տեղամասերում։