ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 29-ին՝ ժամը 15:18-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 2002 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում․ ուղևոր Ա․ Օ․-ն (ծնված 2003 թ․) տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և ուղևոր Ա․ Հ․-ին (ծնված 2004 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։