ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում, «Լադա» մակնիշի մեքենան Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին՝ Գյուլագարակ գյուղի խաչմերուկում, բախվել է էլեկտրասյանը: Վարորդը՝ 62-ամյա Վաչիկ Աբովյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: