Արամ Խաչատրյանի հիշատակի օրը՝ մայիսի 1-ին, ժամը 19:00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կհնչեն մեծն կոմպոզիտորի կամերային ժանրի մի շարք ստեղծագործություններ։
Ծրագրում՝ Օրորոցային դաշնամուրային տրիոյի համար (1926), Սոնատ-Մոնոլոգ մենանվագ ջութակի համար (1976), Սոնատ-Ֆանտազիա մենանվագ թավջութակի համար (1974), Երգ-Սոնատ մենանվագ ալտի համար (1976), Սոնատ դաշնամուրի համար (1961)։
Մենակատարներ՝ Արմինե Գրիգորյան (դաշնամուր), Կարեն Շահգալդյան (ջութակ), Մաքսիմ Նովիկով (ալտ), Կարեն Քոչարյան (թավջութակ)։