Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչությունը հայտարարել է, որ հաշվի առնելով Թեհրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև առկա ազատ առևտրի համաձայնագիրը, Իրանը մտադիր է երկու տարուց պակաս ժամկետում ավելացնել տնտեսական բլոկի հետ առևտրային փոխանակումները մինչև 10 միլիարդ դոլար՝ հայտնում է IRNA գործակալությունը: Այդ մասին շաբաթ օրը Իրանի մաքսային վարչության ղեկավար Մոհամմադ Ռեզվանիֆարը հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Էլդար Ալիշերովի հետ հանդիպման ժամանակ։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ նախագահ Ռայիսիի կառավարությունը վճռական է ԵԱՏՄ անդամ երկրների հետ ռազմավարական կապեր զարգացնելու հարցում։
Իրանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2022 թվականին կազմել է 3,3 միլիարդ դոլար, Իսլամական Հանրապետությունն անցած տարի արտահանել է 1,5 միլիարդ դոլարի և ներմուծել 1,7 միլիարդ դոլարի ապրանք։
Իրանի և ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տարանցիկ փոխանակումը նույն տարում կազմել է 1,8 մլն տոննա, այդ թվում՝ 1 մլն տոննա Իրանից, և 700 հազար տոննա՝ ԵԱՏՄ անդամ երկրներից: