Ուկրաինայի Զինված ուժերը հակահարձակում են նախապատրաստում Ղրիմի վրա։ Այս մասին Yle-ին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, բայց չի նշել հակահարձակման ժամկետները։
Զելենսկին ասել է, որ վստահ է թերակղզու վրա հարձակման ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի հաջող առաջխաղացման հարցում, համոզված է, որ ուկրաինական բանակը կարող է հետ մղել ռուսական ուժերը և վերականգնել Ուկրաինայի հսկողությունը Ղրիմի թերակղզու վրա։ Միաժամանակ Զելենսկին ընդգծել է, որ դա անելու համար Արևմուտքը պետք է զենքով ապահովի ուկրաինական բանակին։ Նա նաև չի բացառել, որ ուկրաինական հակամարտությունը կարող է տևել մի քանի տարի կամ նույնիսկ տասնամյակներ։
Ղրիմում Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման հաջողությանը թերահավատորեն են վերաբերվել: