Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին առաջարկել է ստեղծել «Շանհայի ծովային անվտանգության գոտի»՝ ՇՀԿ անդամ բոլոր երկրների զինված ուժերի մասնակցությամբ՝ ծովային ուղիները պաշտպանելու և համաշխարհային առևտրի անվտանգությունը համատեղ ջանքերով ապահովելու համար։ Նախարարը նաև հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների հետ։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Իրանի պաշտպանության նախարարը հայտարարություններն արել է ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Նյու Դելիում (Հնդկաստան)։ Հանդիպմանը մասնակցում էին Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները։ Կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ունեն Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան։ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան համարվում են ՇՀԿ-ի գործընկերներ։