ԵՄ-ն և անդամ երկրներն էներգետիկ ոլորտներում նոր նախագծեր են կնքում Ալիևի ավտորիտար վարչակարգի հետ: Արդյոք նման գործելաոճը համահո՞ւնչ է եվրոպական արժեքներին, արդյոք դա Բաքվում չի՞ ընկալվում որպես թողտվություն իր ագրեսիվ գործողությունների համար: Ասուլիսի ժամանակ հարցին պատասխանեց Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կատրին Կոլոննան:
«Եթե այդպես լիներ, դա կլիներ Ադրբեջանի կողմից վերլուծության սխալ: Պետք է տարանջատել երկու թեմաները՝ էներգետիկ հարցը, որի մասին խոսում եք, քաղաքական սուվերենության, տարածքային ամբողջականության, անկախության հարցերից»,- ասաց նա:
Հեղինակ՝ Լուսինե Մուրադյան