ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնից տեղեկացնում են, որ Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ծառայությունները բարելավելու նպատակով հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ։ Այն կգործի մայիսի 4-ից։
«Հերթագրման հին համակարգը այսօրվանից սկսած այլևս չի գործի, սակայն արդեն իսկ գրանցված բոլոր հերթագրումները մնում են ուժի մեջ։
Նոր համակարգով հերթագրվելու մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։