Ապրիլի 28-ին՝ ժամը 08:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է գազի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում բախվել են Suzuki (վարորդ՝ Գ. Գ.), Kia Sorento (վարորդ՝ Հ. Ս.), Chevrolet (վարորդ՝ Ն. Գ.) և Mazda (վարորդ՝ Ա. Գ.) մակնիշների ավտոմեքենաները․ Suzuki մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք։
Փրկարարները հոսանքազրկել են Suzuki և Chevrolet մակնիշների ավտոմեքենաները, փակել Suzuki մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, Kia Sorento մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Մ. Ս.-ին (ծնված 2006 թ․) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ Հ․ Ս.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Մ․ Ս.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։