Հինգշաբթի Ալյասկա նահանգում բախվել են ամերիկյան երկու հարվածային AH-64 Apache ուղղաթիռները, ինչի հետևանքով զոհվել է ինքնաթիռում գտնվող երեք զինվոր, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ բանակի ներկայացուցիչների հայտարարությունը։
Գործակալության տվյալներով՝ երկու օդաչուն մահացել է դեպքի վայրում՝ Հիլ բնակավայրի մոտ, երրորդը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Չորրորդ զինծառայողը հոսպիտալացվել է։
Վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ուղղաթիռները վերադառնում էին ուսումնական թռիչքից։ Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։
AH-64 Apache-ն գրոհային ուղղաթիռ է՝ երկու հոգուց բաղկացած անձնակազմով: