Թուրքիայի նախագահ Էրդողանն Ադանայում կամրջի բացման արարողությանը նույնպես կմասնակցի տեսակապի միջոցով: Այս մասին հայտնում է «Անադոլու» պետական գործակալությունը: Տեղում կլինի երկրի առաջին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, որը, ըստ ծրագրի, կայցելի երկրաշարժից տուժածներին, կհանդիպի հանրության հետ Սինջանի քաղաքապետարանի տոնավաճառում:
Նախագահ Էրդողանը, բժիշկների խորհրդով, չորեքշաբթի օրը բաց էր թողել նախընտրական մի շարք միջոցառումներ։ Հինգշաբթի էլ տեսակապի միջոցով է մասնակցել «Ակկույու» ԱԷԿ-ի միջուկային վառելիքով լիցքավորման արարողությանը:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնն ավելի վաղ հերքել էր Էրդողանի՝ սրտի կաթվածի մասին տեղեկությունը։