Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «Բայքար» ընկերության միջև ստորագրվել է Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրություն հիմնելու մասին արձանագրություն։
Փաստաթուղթը ստորագրել են «Բայքարի» գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը։