Ապրիլի 27-ին՝ ժամը 16:58-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Opel Astra F» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Շտապօգնության աշխատակիցն արձանագրել է Ա. Հ.-ի մահը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: