Հայտնի է Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականի կազմը, որը կմասնակցի Ուզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը։
-
Բարեղամ Հարությունյան՝ 48 կգ.
-
Ռուդոլֆ Գարբոյան՝ 51 կգ.
-
Ռուսլան Ասլիկյան՝ 54 կգ.
-
Արթուր Բազեյան՝ 57 կգ.
-
Արթուր Ղազարյան՝ 60 կգ.
-
Հովհաննես Բաչկով՝ 63,5 կգ.
-
Գուրգեն Մադոյան՝ 67 կգ.
-
Համբարձում Հակոբյան՝ 80 կգ.
-
Ռաֆայել Հովհաննիսյան՝ 86 կգ.
-
Նարեկ Մանասյան՝ 92 կգ.
-
Դավիթ Չալոյան՝ 92+ կգ:
Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ղազախստանում, որտեղից էլ կմեկնի մրցավայր: